Երևան, 09.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ողջունում ենք Եվրոպական խորհրդարանի բանաձևը, որով պահանջվում է ազատ արձակել Բաքվում պահվող հայ քաղբանտարկյալներին և ռազմագերիներին. «Ուժեղ Հայաստան» Նիկոլն ու ՔՊ-ն հրաժարվում են մեր ժողովրդի բազմաշերտ ու հարուստ պատմությունից․ Արտակ Զաքարյան Հուսով եմ՝ Հայաստանը նույնպես որոշում կկայացնի ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը՝ հերթականությանը համապատասխան, 2029 թվականին. Լուկաշենկո Արհեստական ճգնաժամ հրահրելով՝ իշխանությունը խորացնում է առանց այդ էլ ներհասարակական մակարդակում առկա ատելnւթյունն ու թշնամnւթյունը. Տիգրան Աբրահամյան Ադրբեջանը պատրաստ է ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը 2028 թվականին. Ալիև Մոսկվան Արևմտյան Եվրոպայի հետ զինվшծ hակամարտության պլաններ չունի. Զախարովա Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի ուխտավորներին Ուկրաինայում hակամարտության դիվանագիտական կարգավորմանն առայժմ դժվար է հասնել. Ռուբիո Անուղղակի երկխոսությունն Իրանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների միջև շարունակվում է. Արաղչի Պանիր, որը տարիներով չի փչանում. «Փաստ»


Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ մեր ժողովուրդը բողոքում է տանը նստած. Կարեն Քոչարյան

Մեր ժողովուրդն անընդհատ բողոքում է, բայց երբ պահը գալիս է, ոչ ոք դուրս չի գալիս փողոց բողոքելու:

«Sputnik-Արմենիա» ռադիոկայանի հետ զրույցում ասել է Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Կարեն Քոչարյանը՝ անդրադառնալով հոսանքի թանկացման դեմ անցկացվող բողոքի հանրահավաքին եւ նստացույցին: Բանախոսը ցավով արձանագրում է, որ խնդիրը ոչ թե քաղաքական է, այլ սոցիալական, այնուհանդերձ, բոլորը միայն տանը նստած են բողոքում:

«Մի կողմից մթնոլորտն ինձ դուր էր գալիս, այն առումով, որ երիտասարդներ էին, և այն, որ երկար ժամանակ սպասվում էր, որ երիտասարդությունը գա փոխարինելու այս «մսից հոսանք» ստացող սերնդին: Մյուս կողմից, երիտասարդների շրջանում նշմարվում է անփորձություն, և կա մի շատ վատ բան, որը իմ մեծ լավատեսության պարագայում, մի փոքր վշտացնում է. այն, որ մարդիկ դուրս չեն գալիս պայքարելու իրենց իրավունքների համար:

Գուցե ես սուբյեկտիվ եմ և սխալ, բայց մեղադրում եմ այն մարդկանց, ովքեր չեն գնում ցույցի»,-նշել է նա: Այս պայքարը, միևնույն է, պետք է լուծվի քաղաքական մակարդակով: Մինչդեռ, պայքարի դուրս եկած երիտասարդները չեն թողել, որպեսզի քաղաքական ուժերը բարձրանան հարթակ: Քոչարյանն ընդգծում է, որ այդ հարցը կլուծվի այն ժամանակ, երբ այդ քաղաքական հարթակում կլինեն քաղաքական կերպարներ: «Այդ քաղաքական հարթակն Ազգային ժողովն է, եւ այդ հարցը կլուծվի այն ժամանակ, երբ այնտեղ լինեն քաղաքական կերպարներ, ոչ թե՝ ով պատահի: Այդ քաղաքական հարթակում անգամ գրել, կարդալ չգիտեն, չգիտեն ինչի համար են կոճակ սեղմում:

Մինչդեռ հոսանքի հարցը շատ գլոբալ է, այն առումով, որ կան երկկողմ ռիսկեր»,-ասել է նա:

Փորձագետն այս հարցում չի մեղադրում ընկերության գլխավոր տնօրեն Բիբինին: Նա մեղադրում է հայրենական իշխանություններին, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին: «Փոխարեն Բիբինին ասելու, որ բացի իրավունքներից՝ ունես նաև պարտականություններ, հետեւաբար՝ կհավաքես «փասա-փուսեդ» ու կգնաս, եւ քո տեղն ուրիշը կաշխատի, դեռ մի բան էլ Բիբինի ասածն «ավետում» են ժողովրդին»,-իր վրդովմունքն է հայտնել բանախոսը: Պետությունը պետք է հասկանա, որ կան խնդիրներ, որոնք պետք է լուծվեն այնպես, որ չքաղաքականացվեն: Այս համատեքստում Կարեն Քոչարյանը հարցադրում է անում՝ ի՞նչ է նշանակում տարին մեկ անգամ հոսանքի գինը բարձրացնելը:

Բանախոսը կարծում է, որ ընդդիմադիր քաղաքական ուժերը սպասում են զարգացումների, հետո միայն կհայտնվեն ասպարեզում: «Նրանք հերթական անգամ չեն ցանկանում «ֆիասկո ապրել», այսինքն՝ չեն ցանկանում գալ, երևալ, հետո հերթական անգամ պարտվեն: Եթե տեսնեն այդ զանգվածը մեծանում է, ապա քաղաքական լիդերներ կտեսնենք հարթակում»,-համոզմունքն է հայտնել նա:

Փորձագետը կարծում է, որ մոտակա օրերին պարզ կլինի՝ արդյո՞ք այս «խմորը շատ ջուր կքաշի»: Այնուհանդերձ, ըստ Քոչարյանի, եթե ոչ հիմա, ապա նոյեմբեր- դեկտեմբեր ամիսներին, երբ ամեն ինչ զգալիորեն կթանկանա, չի բացառվում, որ այդ ժամանակ ինչ-որ բան կլինի:

«Կա մի օրենք, որ վկայակոչում է, որ հոսանքի լարումը՝ U-ն, հավասար է հոսանքի ուժի A և հոսանքի դիմադրության R արտադրյալի: Հետևաբար՝ ստացվում է, որ հոսանքի ուժը և դիմադրությունը հակառակ համեմատական են: Եթե հոսանքի ուժը՝ իշխանությունների կամ ՀԷՑ-ի ուժն է կամ գնի բարձրացումը, իսկ R-ն՝ ոչ թե հոսանքի, այլ ժողովրդի դիմադրություն է, ապա ստացվում է, որ եթե դիմադրությունը մեծ է լինում, ախա այդ ուժը փոքրանում է, իսկ եթե դիմադրությունը ձգտում է 0-ի, ապա այդ ուժը և գինը ձգտելու են անվերջության»,- հոսանքի «լեզվով» մեկնաբանություն է արել Կարեն Քոչարյանը :

ԱԺ-ում Փաշինյանին ստիպեցինք ադրբեջանցի զինվորին չհանձնել. Սամվել ԿարապետյանԱՄՆ դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալն այցելել է Մարտունի համայնքՆոր դարաշրջան կուսակցությունն Եղեգնաձոր քաղաքում էԲանակը, ցավոք, դադարել է լինել ուժի և հաղթանակի խորհրդանիշ. Ավետիք ՉալաբյանԳյուղմթերք արտադրողները հնարավոր է չկարողանան մարել իրենց վարկային պարտավորությունները. Հրայր ԿամենդատյանԱրամ Վարդևանյանը բարձր է գնահատել ՀՀ-Իտալիա համագործակցությունն ու զարգացող հարաբերություններըՌուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման հետևանքները կզգանք, երբ այն ազդի գազի գնի վրա. Արմեն ՄանվելյանՀանքարդյունաբերության ապագան՝ տեխնոլոգիաների և մարդկանց միասնությունն էԸնդդիմադիր ուժերին սատարելու համար մարդկանց հալածում են. Մենուա ՍողոմոնյանՈղջունում ենք Եվրոպական խորհրդարանի բանաձևը, որով պահանջվում է ազատ արձակել Բաքվում պահվող հայ քաղբանտարկյալներին և ռազմագերիներին. «Ուժեղ Հայաստան» Ֆասթ Բանկի աջակցությամբ բարեգործական համերգ է տեղի ունեցել «Ոսկե ժամ»․ IDBank-ը բացատրում է՝ ինչպես ճիշտ վարվել զեղծարարների հարձակումից հետո Մենք ունենք պատմական հայրենիք, որի մասին միշտ հիշելու և մտածելու ենք. Ցոլակ ԱկոպյանՆելլի Քոչարյանը BACEE-ի համաժողովում ներկայացրել է Կոնվերս Բանկի միջազգային հարաբերությունների զարգացման տեսլականըՄեկնարկել է BACEE միջազգային համաժողովը․ գլխավոր հովանավորը Կոնվերս Բանկն էՄեծի Տանն Կիլիկո կաթողիկոսությունը և «Նարեկացի» հայագիտական ինստիտուտը կհամագործակցեն «ՓԱՍՏ». «Ալֆա-Ֆարմ»-ն ու «Նազիկ Ավդալյան» հիմնադրամը կնքել են համագործակցության հուշագիր Նիկոլն ու ՔՊ-ն հրաժարվում են մեր ժողովրդի բազմաշերտ ու հարուստ պատմությունից․ Արտակ ԶաքարյանՀուսով եմ՝ Հայաստանը նույնպես որոշում կկայացնի ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը՝ հերթականությանը համապատասխան, 2029 թվականին. Լուկաշենկո Արհեստական ճգնաժամ հրահրելով՝ իշխանությունը խորացնում է առանց այդ էլ ներհասարակական մակարդակում առկա ատելnւթյունն ու թշնամnւթյունը. Տիգրան Աբրահամյան Էլեկտրական շարժիչով մեքենաների քվոտայի մնացորդը 862 հատ է Ադրբեջանը պատրաստ է ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը 2028 թվականին. Ալիև Ջրաշեն բնակավայրում 52-ամյա վարորդը «Opel»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվելՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԻ՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 9-ից 13-ինԱրտակարգ իրավիճակ՝ ԵրևանումՓաշինյանը թուրքամետ գործիչ է, և իր վարած քաղաքականությունը դրա ապացույցն է. Ավետիք ՉալաբյանՓաշինյանն իր իսկ խմբագրած զեկույցից ցնցվե՞լ է․ բա ո՞ւմ համար էր այդ ներկայացումը. Էդմոն ՄարուքյանՕկուպացված Ջրականում ականի վրա ադրբեջանցի հայր և որդի են պայթելՈ՞ր ուսումնական հաստատություններում հոկտեմբերի 19-ից 30-ը դասեր չեն լինելու, որն է պատճառըՀութիները կրկին հարվածել են Էր-Ռիադի օդանավակայանին․ Սաուդյան Արաբիան պատասխան հարվածներ է հասցրելՀոկտեմբերի 9-ին Երևանում և մարզերում լույս չի լինիԱրմավիրում կապարակնքվել է 4 լցակայան«Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է մեր ԵկեղեցինՄոսկվան ողջունում է Ուկրաինայի հարցով Հնդկաստանի խաղաղության ջանքերը. ՊեսկովՁորաղբյուրում բախվել են «Mercedes GLS 450»-ը, «JAC»-ը և «Opel Zafira»-ն․ կան վիրավորներԱդրբեջանի հակահայ քարոզչության նոր ալիքըՈւղևորը փորձել է բացել ինքնաթիռի դուռը 6000 մետր բարձրության վրա և մի քանի ժամ անց մահացել էԱզգային ժողովը արտահերթ նիստ կգումարիԻրանի միջուկային արդյունաբերության դեմ պատժամիջոցներն ու հարձակումները չեն կասեցրել երկրի առաջընթացը․ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարՉարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտիՍտամբուլում մասնակի փլուզված տունը որոշել են քանդել․ մահացածներ կանՄարիաննա Ղահրամանյանի հետ հանդիպմանը ԵԽ պաշտոնյան ողջունել է «Ուժեղ Հայաստան»-ի օրենսդրական նախաձեռնությունըԱլինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչումԴատարանը կալանավորել է պարեկների ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակած անձանցՏիգրանաշենը, ռազմավարական նշանակության մեր հայրենիքի անբաժան մասն է, այն Հայաստանի Հանրապետությունն էՄոսկվան Արևմտյան Եվրոպայի հետ զինվшծ hակամարտության պլաններ չունի. Զախարովա Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի ուխտավորներին Ուկրաինայում hակամարտության դիվանագիտական կարգավորմանն առայժմ դժվար է հասնել. Ռուբիո