Իրանի նախարարը կոչ է արել խթանել հայ-իրանական տնտեսական կապերը
ՏնտեսությունԻրանական ընկերությունները պատրաստ են Հայաստանում իրականացնել տեխնիկական և ինժեներական նախագծեր:
Ինչպես հաղորդում է Tehran Times լրատվամիջոցը, այս մասին Թեհրանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանի հետ հանդիպմանը նշել է Իրանի Իսլամական Հանրապետության ֆինանսների և տնտեսական հարցերի նախարար Ալի Թայեբնիան: Նա նաև կոչ է արել խթանել տնտեսական հարաբերությունները երկու հարևան երկրների միջև:
ՀՀ դեսպանն իր հերթին նշել է, որ ՀՀ անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը կարող է նպաստել Իրանի հետ հարաբերությունների ընդլայնմանը:
Իրանի և ԵԱՏՄ-ի միջև հարաբերությունների ընդլայնման մասին մայիսի 8-ին հայտարարել էր նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: «Մենք անհրաժեշտ ենք համարում շարունակել համագործակցության աշխարհագրորեն ըդլայնումը դեպի հարավˋ մասնավորապես, ավելի սերտ հարաբերություններ հաստատելով Իրանի հետ»,- ասել է նա: