Հայաստանը վարկային միջոցներ է ներգրավում Հյուսիս-հարավ ավտոճանապարհի շինարարության համար
ՏնտեսությունՀայաստանը շարունակում է վարկային միջոցներ ներգրավել Հյուսիս-հարավ ավտոճանապարհային միջանցքի շինարարության համար: Ազգային ժողովը քննարկում է Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջեւ 2015 թվականի ապրիլի 14-ին ստորագրված «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհային միջանցքի շինարարության (4-րդ հերթ) նախագծի ֆինանսավորման համար Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի միջոցներից ներդրումային վարկի տրամադրման մա սին» համաձայնագիրը: Հիմնական զեկուցող, ՀՀ կապի և տրանսպորտինախարարի տեղակալ Արթուր Առաքելյանը հայտնեց, որ համաձայնագրով նախատեսվում է Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի միջոցներից ներգրավել 150 միլիոն դոլարի վարկային միջոցներ: «Վարկի օգտագործման առավելագույն ժամկետն է 20 տարի, վարկի տոկոսադրույքը ֆիքսված է 1.65 տոկոս: Վարկի օգտագործման 5 տարին արտոնյալ է»,- նշեց Առաքելյանը:
Նա նաև հայտնեց, որ վարկի մայր գումարի մարումը նախատեսվում է իրականացնել ծրագրի իրականացման պահից 5 տարի անց: «Համաձայնագրով նախատեսված է ծրագրի ֆինանսավորումը հետևյալ ուղղություններով՝ առաջինը Ագարակից դեպի Քաջարան 20.5 կիլոմետր երկարությամբ ճանապարհի վերակառուցման աշխատանքներն են, երկրորդը խորհրդատուի ծառայություններն են, ինչպես նաև ինժեներական աշխատանքների ծառայությունները, երրորդը՝ վարկային համաձայնագրով նախատեսված են չնախատեսված ծախսեր 6.5 միլիոն ԱՄՆ դոլարի չափով»,- ասաց Արթուր Առաքելյանը:
Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը ևս ստանձնում է ֆինանսական պարտավորություններ: Մասնավորապես, համաֆինանսավորվելու են վարկային ծրագրի իրականացման ընթացքում առաջացած անուղղակի հարկերը՝ շուրջ 30 միլիոն ԱՄՆ դոլարի չափով: Համաֆինանսավորելու է նաև հողօտարման գործընթացը՝ 4.5 միլիոն ԱՄՆ դոլարի չափով: