ՍԾՏՀ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչը այցելել է Պոլսո Հայոց պատրիարքարան
ՀասարակությունՍևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀԿ) Հայաստանի նորանշանակ մշտական ներկայացուցիչ Արսեն Ավագյանը Ստամբուլում հանդիպել է Պոլսո Հայոց պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին: Այս մասին տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ժամանակ» պարբերականը:
Պոլսո Հայոց պատրիարքարանում Ավագյանն իր ուրախությունն է հայտնել ՍԾՏՀԿ քարտուղարությունում Հայաստանի մշտական ներկայացուցչի պաշտոնին վերադառնալու առնչությամբ, որը զբաղեցրել էր նաև 2001-2005 թվականներին: Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը ողջունել է Արսեն Ավագյանի նշանակումն այս պաշտոնին և հաջողություն է մաղթել նրան: