Անօրինական գործողությունների մի դիմեք. Օսիպյանը զգուշացրեց ցուցարարներին
ՀասարակությունNews.am-ը գրում է.
Երեւանի Ազատության հրապարակում քիչ անց սպասվում է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքող «Ոչ թալանին» նախաձեռնության հրավիրած բողոքի երթը դեպի Բաղրամյան 26:
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ մինչեւ երթի սկսվելը՝ ակցիայի մասնակիցներին մոտեցավ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը եւ հորդորեց անօրինական գործողությունների չդիմել:
«Ձեր մեջ շատ են երիտասարդները, որոնք ծանոթ չեն հավաքների մասին օրենքին: Հետեւաբար, ձեր գործողություններն անօրինական եւ հորդորում ենք զերծ մնալ անօրինական գործողություններից: Բացի դրանից՝ սա պատմամշակութային արժեք է ներկայացնում եւ չեք կարող այստեղ ակցիա կամ նստացույց անել»,- ասաց Օսիպյանը:
Երեւանի փոխոստիկանապետին չհաջողվեց համոզել ցուցարարներին:
«Մեր երթը խաղաղ բնույթ է կրում եւ բախման մասին խոսք լինել չի կարող»,- հայտարարեցին ակցիայի մասնակիցները:
Շարունակությունը՝ այստեղ: