Երևան, 19.Մարտ.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Իրանի դեմ ռшզմական գործողությունը կանխել է Երրորդ համաշխարհային պшտերազմը. Թրամփ Հորմուզի նեղուցից մինչև... խոհանոց. «Փաստ» ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են․ Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Խաղաղության գործընթացի փորձություն. արդյո՞ք Իրանում պատերազմը սպառնում է TRIPP -ին. «Փաստ Ինչպես է ԱՄՆ-ը գնում Մոսկվայի դաշնակիցներին. «Փաստ» «Խիստ ու սրտացավ հրամանատար էր, յուրաքանչյուր զինվորին իր երեխայի պես էր վերաբերվում». կապիտան Անդրանիկ Աղաջանյանն անմահացել է հոկտեմբերի 6-ին՝ «Չռիկներ» կոչվող տեղամասում, տուն «վերադարձել»... երկուսուկես ամիս անց. «Փաստ» Նեխող ժողովրդավարական համակարգը և արտաքին պարտադրանքը. «Փաստ» Քարոզչական ու բացառապես «ներքին սպառման» զինացուցադրություն. «Փաստ» Ալիևի վարչակազմի գործողությունները՝ որպես տարածաշրջանային ապակայունացման գործոն. «Փաստ» Փաստորեն «ծրագիրը» դեռ կիսատ է մնացել. «Փաստ»


Բնական այս ֆենոմենն ամեն տարի հարյուրավոր կյանքեր է խլում, որովհետև քչերը գիտեն դրա մասին (լուսանկարներ)

Lifestyle

Շատ մարդիկ, ովքեր վատ չեն լողում ու հաստատ գիտեն, թե ինչպես պահել իրենց ջրի մակերևույթի վրա, հաճախ զարմանում են, թե ինչպես են մարդիկ հաջողացնում խեղդվել հենց ափի մոտ ու, լսելով, որ հերթական տուրիստական սեզոնին նորանոր զոհեր են գրանցվել ափամերձ գոտում, տարակուսում են ու եզրակացություն անում, որ նրանք կա՛մ լողալ չեն իմացել, կա՛մ էլ լա՜վ հարբած են եղել։ Մինչդեռ, ամեն տարի հարյուրավոր կյանքեր խլող մի երևույթ կա, որը հանդիպում է ծովափերում, ու հենց այդ երևույթն է հաճախ դառնում մարդկանց մահվան պատճառ ափի անմիջական հարևանությամբ։

Խոսքը շատ վտանգավոր, բայց քիչ հայտնի երևույթի մասին է՝ ալիքային հոսանքների, որոնց նաև անվանում են «ռիփեր»՝ անգլերեն rip current-ից։ Այս երևույթը հանդիպում է մոլորակի տարբեր անկյուններում՝ Մեքսիկական ծոցում, Սև ծովում, Բալի կղզու լողափերին, ու մահացու վտանգ է ներկայացնում ոչ միայն սովորական մարդկանց, այլև բարձրակարգ լողորդների համար, եթե նրանք չգիտեն, թե ինչպես է պետք վարվել, եթե հայտնվել ես ռիփի գոտում։

rip1

Ամեն ինչ անսպասելի է տեղի ունենում. Դուք Ձեզ համար լողում եք ափից ոչ հեռու, հետո շրջվում եք, որ լողաք դեպի ափը, բայց ոչինչ չի ստացվում, և որքան էլ Դուք լարում եք Ձեր ուժերը, ավելի ու ավելի եք հեռանում ափից։ Արդյունքում, մարդիկ խուճապի են մատնվում, ուժասպառ են լինում և հաճախ մահանում՝ ջրահեղձ լինելով։

Նախ պետք է հասկանալ ռիփի աշխատանքի սկզբունքը. դա ծովային ու օվկիանոսային հոսանքների տարատեսակ է, որն ուղիղ անկյուն է կազմում ափի հետ և գոյանում է տեղատվության ժամանակ ջրի հետ քաշվելու արդյունքում։

Ամենավտանգավորը համարվում են հարթ հատակ ունեցող ոչ խորը ծովերում հանդիպող ալիքային հոսանքները, որոնք առավել հաճախ լինում են հենց ափի այնպիսի մասերում, որոնք առավել նախապատվելի են որպես լողափ։ Նման տեղերում տեղատվությանը խանգարում են ավազի կուտակումները, ու արդյունքում ջրի ճնշումը շեշտակի աճում է՝ առաջացնելով արագ հոսանք, որն ունի 2.5-3 մ/վ արագություն։ Երևույթի սխեմատիկ նկարագրությունը կարող եք տեսնել ստորև։

Այդ «միջանցքներն» ամեն անգամ տարբեր տեղերում են հայտնվում։ Ալիքները բախվում են ափին ու հետ են գնում՝ առաջացնելով հակառակ հոսանք։

Սովորաբար, առաջացած միջանցքների լայնությունը բավականին փոքր է՝ 2-3 մետր լայնությամբ, որտեղ հոսանքի արագությունը կազմում է 4-5 կմ/ժ։ Դա վտանգավոր չէ։ Սակայն կարող են առաջանալ նաև հսկայական՝ 50 մետր լայնությամբ ու 400-500 մետր երկարությամբ ռիփեր, որոնցում հոսանքի արագությունը 15 կմ/ժ է կազմում։ Սա հաճախ չի հանդիպում, բայց ամեն դեպքում պատահում է։

Ինչպե՞ս ճանաչել այդպիսի հոսանքները, որպեսզի չհայտնվեք դրանց գոտում։ Ահա մի քանի օգտակար հուշում.

  1. Փրփրող ջրի «միջանցքն» ուղղահայաց է ափին։
  2. Ափամերձ գոտում առկա են ջրի հատվածներ, որոնք այլ գույն ունեն. բաց երկնագույն են, կանաչավուն, իսկ տեղ-տեղ էլ՝ սպիտակ։
  3. Ջրի հատված կա, որն անընդհատ փրփրում է, ինչ-որ բուսականության կտորներ են երևում, պղպջակներ, և այդ ամենը շարժվում է դեպի ծով։
  4. Ափի ողջ երկայնքով ալեկոծվող ծովում 5-10 մետրանոց «միջանցքներ են» առկա։

Եթե Դուք տեսնեք վերոնշյալներից մեկը, ապա համարեք, որ բախտներդ բերել է, ու կարող եք պարզապես հեռու մնալ այդ կետից, բայց պետք չէ մոռանալ, որ սպոնտան առաջացող ռիփերի 80 տոկոսն իրենց ոչ մի կերպ ցույց չի տալիս։ Ալիքային հոսանքները գոյանում են ափի մոտ, այսինքն՝ եթե Դուք անգամ մինչև գոտկատեղն եք ջրում ու առավել ևս՝ մինչև կուրծքը, սկսված ռիփը կարող է քշել Ձեզ դեպի բաց ծով։ Ի դեպ, ռիփերի զոհ դարձած լողալ չիմացող մարդիկ հենց այդպես էլ մահացել են՝ կանգնած լինելով ափամերձ ոչ խորը գոտում։

Հենց դրա համար էլ չի կարելի միայնակ լողալ ծովում ու մի՛ արհամարհեք ազդանշանային կարմիր դրոշները, որոնք հանդիպում են լողափերում։

Իսկ հիմա ամենակարևորը. ինչպես գործել, եթե հայտնվել եք ռիփում։

1. Հաղթահարեք խուճապը։ Նախ չի կարելի տրվել խուճապին, որովհետև հայտնի է, որ ռիփերում հայտնվելու դեպքում ճիշտ գործողություններն իմացող մարդկանց 99 տոկոսը փրկվում է։

2. Խնայեք Ձեր ուժերը։ Պետք չէ ամբողջ ուժով լողալ դեպի ափը՝ վատնելով թանկարժեք էներգիայի պաշարները։ Լողալ պետք է ոչ թե ափի ուղղությամբ, այլ ափին զուգահեռ։ Եթե ռիփը նեղ է՝ մինչև 5 մետր լայնությամբ, ապա Դուք արագությամբ դուրս կգաք վտանգավոր գոտուց։

3. Վերլուծեք իրավիճակը։ Եթե Դուք ճիշտ եք վարվում ու լողում եք ափին զուգահեռ, բայց, այնուամենայնիվ, չեք կարողանում դուրս գալ ռիփի գոտուց, ապա Դուք լայն ռիփում եք հայտնվել, որը կարող է 20 և ավել մետր լայնություն ունենալ։ Այդ դեպքում միանգամից դադարում եք վատնել Ձեր ուժերն ու խուճապահար լինել։ Հակառակ հոսանքները սովորաբար կարճատև են լինում ու տևում են 3-4 րոպե։ Այդ ընթացքում այն Ձեզ 50-100 կտանի դեպի ծովը, ինչից հետո Դուք կարող եք, դադարներ վերցնելով, լողալ դեպի ափը։

Մի քանի կարևոր նկատառում ևս

1. Ռիփը չի քաշում Ձեզ ջրի տակ
Սա ջրապտույտ չէ։ Առավել հաճախ ռիփերը կարճատև են լինում, ու արագ հոսանքը լինում է միայն ջրի վերին շերտերում, որը քաշում է դեպի ծով, բայց ոչ ջրի տակ։

2. Ռիփերն առանձնապես լայն չեն լինում
Ռիփերի լայնությունը չի գերազանցում 50 մետրը, իսկ առավել հաճախ դրանց լայնությունը 10-20 մետր է կազմում։ Արդյունքում, ընդամենը 20-30 մետր լողալով, Դուք ամենայն հավանականությամբ դուրս կգաք վտանգավոր գոտուց։

3. Ռիփի երկարությունը սահմանափակ է
Ռիփում հոսանքի ուժն արագ նվազում է հատկապես ծովի ան հատվածում, որտեղ ալիքները հասնում են իրենց գագաթնակետին ու արդեն սկսում են բախվել ափի հետ։ Սերֆինգիստներն այդ տեղը կոչում են «լայն ափ» (line up)։ Հենց այդ կետում էլ հավաքվում են սերֆինգիստները՝ պատրաստվելով սանձել հերթական ալիքը, ու սովորաբար այդ կետը գտնվում է ափից ոչ ավել, քան 100 մետր հեռավորության վրա։

Իրանը պահպանել է նավթի արտահանման բարձր տեմպերը. Bloomberg Ռուսաստանի Պետդուման խստացնում է աշխատանքային միգրանտների համար պահանջներըԻրանը ոչ թե կրակի դադարեցում, այլ պшտերազմի ավարտ է ուզում. Արաղչի Իսրայելի պաշտպանության նախարարը հաստատել է, որ Իրանի հետախուզության նախարար Իսմայիլ Խաթիբը uպանվել է«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի խոսքը Սամվել Կարապետյանի «Ուժեղ Խաղաղություն» անվտանգային ծրագրի շնորհանդեսինՍենեգալի ֆուտբոլի ֆեդերացիան կբողոքարկի Աֆրիկայի գավաթից զրկելու CAF-ի որոշումը Փաշինյանը խոստացավ խաղաղություն և բերեց 3 պատերազմ․ մենք կբերենք ուժեղ խաղաղությունԻրանում հայտարարել են ութ դեղագործական գործարանների վնաuման մասին Հայաստանը թուրք-ադրբեջանական խումբ է կառավարում՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի վարչախմբի․ Ավետիք Չալաբյան Louis Vuitton-ը թողարկել է 250 եվրո արժողությամբ շոկոլադե պայուսակ՝ ուտելի շքեղություն Զատկի համար Սյունեցիներն անհանգիստ են. Իրանի պատերազմից կարող են օգտվել թշնամական ուժերը՝ էթնիկ վտանգավոր տարրերի ներթափանցման միջոցով ռիսկեր ստեղծելով (տեսանյութ) Մենք անհանգստացած ենք, որ քաղաքացիություն ստանալու ծավալները քիչ են. Փաշինյանը՝ արցախցիների մասին«Կհանդիպենք 10 ամսից». Գոռ Հակոբյանի որդուն՝ Ֆելիքսին ճանապարհեցին Գերմանիա Մեր ամեն զինվորի անվտանգության համար մենք որևէ ջանք չենք խնայելու․ Նարեկ ԿարապետյանՄերձավոր Արևելքում պшտերազմը կարող է Ուկրաինային թողնել առանց հակաoդային պաշտպանnւթյան hրթիռների հայթայթման աղբյուրների. ԶելենսկիIDBank-ը և Իդրամը շարունակում են համագործակցությունը «ԶԱՐԿ» կրթական հիմնադրամի հետԻրանը hարվածներ չի hասցնում քաղաքացիական օբյեկտներին. Արաղչի Պարոնա՛յք ընդդիմադիրներ, դուք ասելու բան չունե՞ք․ Արշակ Կարապետյան Ադրբեջանը Իրան է ուղարկել հումանիտար օգնության հերթական խմբաքանակը Ստացվում է, որ ՔՊ֊ն և Նիկոլի կազմած կառավարությունն իրենց համար են գրում սահմանադրություն․ Արշակ Կարապետյան Իշխանությունն ամեն գնով փորձում է ահաբեկել հասարակությանը՝ պասիվացնելով ակտիվության ցանկացած դրսևորում. Տիգրան Աբրահամյան «Կերոն» զարգացման հիմնադրամը և «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը համագործակցում են՝ հանուն երիտասարդ տաղանդների Թե ինչեր է արել Սամվել Կարապետյանը մեր բանակի համար. Նարեկ Կարապետյան Փաշինյանի պարանոյան հասավ ԶԼՄ–ներին ու հասարակ քաղաքացիներին Ուզում ենք կառուցել այնպիսի բանակ, որտեղ սպան և զինվորը չեն դառնում քաղաքական ձախողումների մեղավոր. Արթուր Միքայելյան Տարածաշրջանը թեժանալու է. Արշակ ԿարապետյանՀնարավոր չէ խաղաղություն առանց կայուն ազգային անվտանգային համակարգի ու բանակի. ԱՄՆ նախկին դիվանագետ Այս իշխանության օրոք մեր արտաքին օրակարգում որևէ օգուտ չենք ունեցել․ Արմեն Մանվելյան.ԿԳՄՍ նախարարը նյարդային է արձագանքում Գզոյանի հեռացմանը Փաշինյանը օրակարգը լցնում է եղինջով ապուրով․ Չխաղալ նրա փնթի խաղը Ուժեղ Հայաստանը պաշտպանություն չի փնտրի, այլ կկառուցի այն սեփական ուժերով. Սամվել Կարապետյանի IA ելույթը Ընտրություններից առաջ իշխանությունների խոստումներն ավելի շռայլ են դառնում․ Արեգ ՍավգուլյանԼեգենդար հետախույզ Արթուր Ավանեսյանը ներկայացրեց Սամվել Կարապետյանի «Ուժեղ խաղաղություն» անվտանգության ծրագիրը Մենք մեծ աշխատանք ունենք կատարելու, վերականգնելու այն վնասը, որը Փաշինյանը հասցրել է երկրի տնտեսությանն ու անվտանգությանը. Նարեկ Կարապետյան Մենք այլևս թույլ չենք լինի. Սամվել Կարապետյանի անվտանգային ծրագիրը Սամվել Կարապետյանը խոստանում է մեծացնել ՀՀ պաշտպանական բյուջեն, վերադարձնել բոլոր գերիներին Հայաստանում արտադրված էլեկտրաէներգիայի 14%-ն ապահովել են արևային կայանները Վերականգնելու ենք այն վնասը, որը Փաշինյանը հասցրել է մեր երկրին․ Նարեկ Կարապետյան Թույլ Փաշինյանի պայմաններում ՀՀ-ն միայն համաձայնվելու է իրեն առաջադրած պայմաններին. Նարեկ կարապետյան Մեր անվտանգության ծրագիրը մշակվել է ՀՀ-ից ու արտերկրից առաջատար փորձագետների թիմի կողմից. Նարեկ Կարապետյան Սամվել Կարապետյանի գլխավորությամբ ստեղծվել է անվտանգության հարցերով միջազգային թիմ. Արեգա Հովսեփյան Փաշինյանը վտանգում է Հայաստանի անկախությունը. Էդմոն Մարուքյան Ուժեղ խաղաղություն` հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի անվտանգային ծրագրի շնորհանդեսը 229 դպրոց է փակվում՝ պատշաճ ֆինանսավորում չտրամադրելու պատճառով․ Ատոմ ՄխիթարյանԱյս տարի հայ ժողովուրդը պետք է որոշի իր հետագա ճակատագիրը․ Մենուա Սողոմոնյան«ՀայաՔվեն» լիովին սատարում է «Հրապարակին» ազատ մամուլի կայացման և վարչախմբի կամայականությունների մերկացման կարևոր հանձնառության հարցումՈւրիշի փազլը. Ինչպես է Հայաստանը տեղավորվում ուրիշների աշխարհաքաղաքական նախագծերում՝ այն վերածելով Արևմտյան Ադրբեջանի․ Սուրենյանց «Հայաստան–Արցախ» Համահայկական երիտասարդական միությունն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Գագիկ Ծառուկյանի նախաձեռնած «Առաջարկ Հայաստանին» ծրագրինՑավակցում եմ մեր բարեկամ վրացի ժողովրդին իր հոգևոր առաջնորդի կորստյան կապակցությամ. Ավետիք ՉալաբյանՓաշինյանը ստիպված կլինի համակերպվել, որ Հայաստանի հաջորդ վարչապետը Սամվել Կարապետյանն է. Մարիաննա Ղահրամանյան