Ցուցարարները նստեցին Բաղրամյան պողոտայում (լուսանկարներ)
ՀասարակությունNews.am-ը գրում է.
Հոսանքի թանկացման որոշումը չեղյալ հայտարարելու պահանջով «Ոչ թալանին» նախաձեռնության մասնակիցները քիչ առաջ ինքնաբուխ նստացույց սկսեցին Բաղրամյան պողոտայի սկզբնամասում:
Մինչեւ այդ նրանց մոտեցավ Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը, որը նույնպես փորձեց համոզել նրանց ընդունել նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկն ու 3-4 հոգանոց խմբով հանդիպել նախագահի հետ՝ քննարկելու իրենց պահանջները, սակայն ցուցարարները հայտարարեցին, որ իրենք նախագահի հետ քննարկելու բան չունեն, իրենց պահանջը մեկն է՝ չեղյալ հայտարարել էլեկտրաէներգիան 6.93 դրամով թանկացնելու վերաբերյալ որոշումը:
Նշենք, որ այս պահին Բաղրամյան պողոտայում հազարավոր ցուցարարներ կան, որոնք պատրաստվում են շարժվել դեպի Բաղրամյան 26: Նրանց դիմաց մի քանի շարքով պատ են կազմել ոստիկանները, Բաղրամյան և Դեմիրճյան փողոցների վրա նաև ոստիկանական մեքենաներ կան, այդ թվում՝ ջրցան եւ զրահամեքենաներ։

