Ոստիկանները լրագրողներին հեռացրին եւ շղթա կազմած շարժվեցին դեպի ցուցարարները
ՀասարակությունNews.am-ը գրում է.
Ոստիկանները ժամը 20:25-ին Բաղրամյան փողոցում հոսանքի թանկացման դեմ երթը լուսաբանող լրագրողներին նախազգուշացրեցին բացել ճանապարհը, քանի որ ոստիկանությունը պատրաստվում է գործողություններ իրականացնել:
Դրանից հետո պատ կազմած ոստիկանները մի քանի շարք կազմած սկսեցին քայլել դեպի նստած ցուցարարները եւ մի քանի քայլ անելուց հետո ենթարկվելով ղեկավարության հրահանգին՝ կանգ առան:
Այս պահին Օսիպյանը շարունակում է բանակցել ցուցարարների հետ եւ կրկին փորձում է համոզել ընդունել նախագահի առաջարկն ու 3–4 հոգանոց խմբով հանդիպել` քննարկելու նրանց պահանջները, ինչից ցուցարարները հրաժարվում են։
Ավելի վաղ Հայաստանի ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որում պնդում է, թե անօրինական հավաքի կազմակերպիչները իրականացնում են անօրինական երթ դեպի ՀՀ Նախագահի նստավայր եւ զգուշացնում է, որ իր լիազորությունների իրականացման ընթացքում իրավասու է իրավախախտների նկատմամբ կիրառել ֆիզիկական ուժ եւ հատուկ միջոցներ:
Նշենք, որ Բաղրամյան պողոտայում հազարավոր ցուցարարների դիմաց մի քանի շարքով պատ են կազմել ոստիկանները, Բաղրամյան և Դեմիրճյան փողոցների վրա նաև ոստիկանական մեքենաներ կան, այդ թվում՝ ջրցան եւ զրահամեքենաներ, փշալարեր։ Զրահաբաճկոններով, վահաններով ու ռետինե մահակներով զինված ոստիկանները մի քանի շարքով պատ են կազմել։ Ոստիկանների հետ կանգնած են նաեւ մեծ թվով քաղաքացիական հագուստով ոստիկաններ կան, որոնք կանգնել են ոստիկանական շղթայի առջե։ Չնայած նախազգուշացումներին` մի քանի հարյուր ցուցարար շարունակում է նստած մնալ գետնին, մի մասն էլ ուղղակի պառկել է Բաղրամյան պողոտայում, նրանք հայրենասիրական երգեր են երգում։



