Նստացույցը շարունակվում է
ՀասարակությունԲաղրամյան պողոտայի սկզբնամասում արդեն 3 ժամ շարունակվում է հոսանքի թանկացման որոշումը չեղյալ հայտարարելու պահանջով հավաքված քաղաքացիների նստացույցը:
Քիչ առաջ ցուցարարներին մոտեցավ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, որին այդպես էլ չհաջողվեց համոզել հավաքվածներին հեռանալ Բաղրամյան պողոտայից: Այնուհետեւ հավաքվածներին նորից կոչով դիմեց Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը՝ հորդորելով շշեր չնետել ոստիկանների ուղղությամբ: Ցուցարարները հայտարարեցին, որ իրենք նման բան չեն արել, կան սադրիչներ, որոնք փորձում են բախումներ հրահրել ոստիկանների եւ քաղաքացիների միջեւ:
Այս պահին քաղաքացիները շարունակում են իրենց նստացույցը: