4-ամյա աղջնակը հարսանեկան լուսանկարում ստվեր է գցել իր հարսանցու մոր վրա
LifestyleԱՄՆ Թենեսի նահանգի Նոքսվիլ քաղաքում 4-ամյա Անդերսոնը, ով իր մոր հարսանիքի ժամանակ կրում էր ծաղիկների թերթերով լի զամբյուղը, զարմացրել է բոլորին` համբույրով պարգևատրելով հարսանեկան մատանիների պահապանին, հենց հարսանեկան ֆոտոշարքի ժամանակ: Այս մասին գրում է Marketium.ru-ն:
«Ես հավաքեցի հարսանիքի մասնակիցներին պաշտոնական հարսանեկան լուսանկարի համար և ինչպես ցանկացած հարսանիքի ժամանակ` հարսնացուին ու փեսացուին խնդրեցի համբուրվել: Քանի որ Անդերսոնն ամբողջ օրն իրեն է հարսնացու անվանել, մտածել է, որ դիմում եմ իրեն և արել այն, ինչ խնդրել եմ` նույնպես համբուրվել է: Այդ պահը կհիշի յուրաքանչյուրը, բոլորը ծիծաղեցին մինչև արցունքներ»,- ասել է հարսանիքի լուսանկարիչ Լեա Բուլարդը:
