Ի՞նչ կորցրեցինք՝ 200 դրամ, գլխարկ, հեռախոս. Կարեն Բաբաջանյանը պատասխանում է Արմուշին
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Կիրակի՝ հունիսի 21-ին, Asekose.am-ի «Փոփ արտ» հաղրոդման հյուրը հումորիստ, դերասան Արման Խաչատրյաննն էր՝ «Vitamin» ակումբի Արմուշը, ով հաղորդման ընթացքում խոսելով «Vitamin» ակումբի եւ «32 ատամ»-ի բաժանման մասին՝ նշել է. «Vitamin» ակումբը երբեք չի ունեցել «32 ատամ»-ի պակասը, եւ կորցնողը՝ նրանք են»: Այս թեմայի շուրջ ճշտումներ կատարելու համար Life.panorama.am-ը կապ հաստատեց «32 թատրոն»-ի ղեկավար Կարեն Բաբաջանյանի հետ, փորձելով լսել նաեւ հակառակ կողմի մեկնաբանությունը. «Ուզում եմ հասկանալ ի՞նչ կորցնելու մասին է խոսքը, ի՞նչ կորցրեցինք՝ 200 դրամ, գլխարկ, հեռախոս: Կորցնելը շատ հարաբերական բան է: Ցավոք, մենք ոչինչ չենք կորցրել, ես գտել եմ մի այնպիսի բան իմ կյանքում, որը ամեն մարդու ի վիճակի չէ տրված գտնելու ոչ մտավոր կերպով, ոչ էլ ֆիզիկապես, խոսքս թատրոնի մասին է. սա էլ մեր ընտրությունն է եղել, մենք երբեք ոչինչ չենք կորցրել, օր օրի էլ շարունակում ենք գտնել: Կամ ես ամբողջովին չեմ հասկանում, թե ինչ է նա նկատի ունեցել, կամ էլ եթե հասկանում եմ այն, ինչ այս պահին մտածում եմ, ուրեմն նա սխալվել է: Հեռուստատեսությունում լինելը կամ չլինելը կյանքում դեռ կորցնելու եւ գտնելու մասին չի խոսում, կորցնելը լայն հասկացություն է, առաջին հայացքից կարող է թվալ, թե կորցրել ես, բայց հետո պարզվի, որ գտել ես»,- նշեց նա:
Շարունակությունը՝ այստեղ: