Արտարժույթներն էժանացել են
ՏնտեսությունՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած փոխարժեքների համաձայն` հունիսի 23-ին ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.15 դրամով` կազմելով 472.93 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 6.03 դրամով և կազմել 531.34 դրամ: Ինչպես տեղեկացրին ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնից, ՌԴ ռուբլու փոխարժեքը նվազել է 0.13 դրամով` կազմելով 8.69 դրամ։ Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 3.12 դրամով և կազմել 746.9 դրամ:
Թանկարժեք մետաղների համար սահմանված գներով՝ ոսկու մեկ գրամի գինը հունիսի 23-ին կազմել է 18 հազար 25.59 դրամ, արծաթի գինը՝ 246.17 դրամ, պլատինի գինը՝ 16 հազար 238.99 դրամ: