Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել ձորը
Օրվա իրադարձություններԱշտարակ - Ապարան ավտոճանապարհին՝ կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար (ՃՏՊ), կան տուժածներ: Ինչպես հունիսի 24-ին տեղեկացանք ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, վթարի վերաբերյալ տեղեկությունը ստացվել է հունիսի 24-ին ժամը 02.54-ին: Դեպքի վայր էր մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել էր, որ Աշտարակ - Ապարան ավտոճանապարհի 1-ին կմ-ում «ՎԱԶ-2106» մակնիշի 65LL569 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ` Ա. Ս.-ը ծնվ.1996թ.) դուրս էր եկել երթևեկելի մասից և շրջվել ձորը (մոտ 30 մ):
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ Ա.Ս.-ը, ուղևորներ Ս. Մ.-ը (ծնվ.1997թ.) և Հ. Ա.-ը (ծնվ.1997թ.) հոսպիտալացվել են Աշտարակի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Հրշեջ-փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը և անջատել մարտկոցը: