Հատուկ քննչական ծառայությունը կուսումնասիրի լրագրողների գործունեությունը խոչընդոտելու տեսանյութերը
ՀասարակությունԲաղրամյան պողոտայում տեղի ունեցած դեպքերի ընթացքում լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու վերաբերյալ հրապարակումները և տեսագրությունները ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության կողմից ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն` համապատասխան ընթացք տալու համար: Ինչպես տեղեկացրին ՀՀ դատախազությունից, 2015թ. հունիսի 22-ի լույս 23-ի գիշերը տեղի ունեցած դեպքերի տեսագրությունների հետ միասին մասնագետները կքննեն նաև Հելսինկյան ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի գրությունը:
Հունիսի 23-ի լուսաբացին ոստիկանները ջրցան մեքենաների կիրառմամբ ցրել ենէլեկտրաէներգիայի սակագինը 6.93 դրամով բարձրացնելու որոշումը չեղյալ հայտարարելուպահանջով նստացույցը: Այդ ընթացքում 237 մարդ է բերման ենթարկվել ոստիկանությանբաժիններ: Բերման են ենթարկվել նաև լրագրողներ, ում տեխնիկան վնասվել է: