Չինաստանում 40-ամյա վաղեմության ավելի քան 100 հազար տոննա միս Է հայտնաբերվել պահեստներում
ՀասարակությունՉինաստանում 3 տրիլիոն յուան (483 միլիոն դոլար) ընդհանուր գումարի ավելի քան 100 հազար տոննա սառեցված ոչ կոնդիցիոն թռչնամիս, խոզի եւ տավարի միս Է հայտնաբերվել պահեստներում՝ իշխանությունների կողմից ամբողջ երկրի մասշտաբներով կատարված ստուգման շրջանակներում: Այդ մասին հունիսի 24-ին հաղորդել Է չինական China Daily անգլալեզու թերթը: &n bsp;
Հրատարակությունը բերում Է Չինաստանի հարավի Գուանսի Չժուանի Ինքնավար Շրջանի ներկայացուցչի խոսքը, ով հայտնել Է, որ մսի մի մասը պահվում Է արդեն ավելի քան 40 տարի:
Թերթի տվյալներով՝ հայտնաբերված ոչ կոնդիցիոն մսի զգալի մասը ձեռնարկատերերը ցածր գներով ձեռք են բերել արտասահմանում եւ մաքսանենգ ճանապարհով երկրիր հասցրել Հոնկոնգի եւ Վիետնամի տարածքներով, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: