ԼՂՀ Նախագահը այցելել է Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր տաճարի շինհրապարակ
ՀասարակությունԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը այցելել է մայրաքաղաք Ստեփանակերտում կառուցվող Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր տաճարի շինհրապարակ եւ ծանոթացել այնտեղ իրականացվող աշխատանքների ընթացքին: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչություննից, երկրի ղեկավարը հատուկ ընդգծել է եկեղեցու շրջակայքի բարեկարգման անհրաժեշտությունը՝ այն կ արեւորելով գործառնականալ եւ գեղագիտական տեսանկյուններից:
Նախագահին ուղեկցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, պաշտոնատար այլ անձինք: