Անցած մեկ օրում մարմնական վնասվածք հասցնելու 26 դեպքից բացահայտվել է 13-ը
ՀասարակությունԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 23-ից 24-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 26 դեպքից բացահայտվել է 13-ը:
Բացահայտվել է գողության` 4, խարդախության` 3, խուլիգանության` 2, կողոպուտի և զենք-զինամթերքի առգրավման 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 2 և գողության 4 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 16 պատահար, ինչի հետևանքով 27 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: