Ցուցարարին ոչ թե բերման էին ենթարկել, այլ մայրը անհետ կորելու մասին հաղորդում էր տվել. ոստիկանապետ
ՀասարակությունՑուցարար Տիգրան Մադոյանին ոչ թե բերման են ենթարկել , այլ հաղորդում է ստացվել նրա անհետ կորելու մասին: Այս մասին այսօր՝ հունիսի 24-ին, լրագրողներին ասաց Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը:
Երեւանի ոստիկանապետը նշեց, որ մայրը հաղորդում է տվել, որ որդին անհետ կորել է, այնուհետեւ մայր ու որդի ներկայացել են ոստիկանության Շենգավիթի բաժին: Ցուցարարի մայրը տեղյակ չէր, որ որդին Բաղրամյան պողոտայում է եղել այդ ընթացքում:
Ավելի վաղ նստացույցի մասնակիցները հայտարարել էին, որ ցուցարար Տիգրան Մադոյանը բերման է ենթարկվել ոստիկանության Շենգավիթի բաժին: