Օրբելի եղբայրների տուն-թանգարանի հիմնադրման հոբելյանը հագեցած կլինի միջոցառումներով
ՀասարակությունԳիտնականներ Օրբելի եղբայրների տուն-թանգարանում կանցկացվի կառույցի հիմնադրման 35-ամյակին նվիրված միջոցառում: Ինչպես տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, այն տեղի կունենա հունիսի 27-ին:
Հոբելյանական հագեցած միջոցառման շրջանակում տեղի կունենա նաև Հովսեփ Օրբելու և Կամիլլա Տրեվերի հեղինակած՝ 1936 թվականին Լենինգրադի Պետական էրմիտաժի կողմից հրատարակված «Ճատրակ» գրքի երկրորդ հրատարակության շնորհանդեսը, որն իրականացրել է տուն-թանգարանի աշխատակազմը:
Աշխարհահոչակ գիտնականներ Օրբելի եղբայրների տուն-թանգարանը հիմնադրվել է 1980 թվականին` Հայաստանի գեղատեսիլ վայրերից մեկում` Ծաղկաձորում: