Մենք որևէ մեկի հրաժարականը կամ ինչ-որ մեկին այրել չենք ուզում. «Վիտամին» ակումբ (լուսանկար). Armlur.am
LifestyleArmlur.am-ը գրում է.
Էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելու որոշման դեմ պայքարող քաղաքացիները հունիսի 23-ից` ժամը 19:00-ից, փակել էին Բաղրամյան պողոտան և չէին պատրաստվում հեռանալ: Նշենք, որ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հունիսի 23-ի գիշերը հանդես էր եկել հայտարարություն կոչով` դիմելով ԱԺ նախկին պատգամավորներին, մտավորականներին, շոոուբիզնեսի ներկայացուցիչներին, փաստաբաններին, լրագրողներին ու հոգևարականներին.
«Խնդրում ենք Ձեզ գալ Ազատության հրապարակ, Թումանյանի արձանի հարակից տարածք, միասին գնալու Բաղրամյան պողոտա, ցուցարարների եւ ոստիկանների միջեւ կենդանի պատ կազմելու համար»,-նշել էր նա` հանդես գալով վերոնշյալ ոլորտի անձնացից մի քանիսի` այդ թվում` շոուբիզնեսցիներից ոմանց, այդ թվում` դերասաններ Հայկ Մարությանի, Հովհաննես Ազոյանի, «Վիտամին» ակումբի տղաների անունից:
Վերջիններիս թվում էր նաեւ ակումբի անդամ, դերասան, հումորիստ Տիգրան Գեւորգյանը (Տիկո): «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նա նշեց, որ իրենց նպատակն էր բացառել բռնությունը: «Մեր միացումը պայքարին քաղաքական բնույթ չի կրում, մենք հեռու ենք քաղաքականությունից: Պարզապես, լինելով ժողովրդի մի մասնիկը, կողմ ենք, որ ցանկացած հարց լուծվի խաղաղ բանակցությունների ճանապարհով»,-ընդգծեց նա: 
Տիգրանը, անդրադառնաով էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանը, նշեց, որ այսօր բոլորի, այդ թվում` իր համար էլ դժվար է լուծել դրա արդյունքում առաջ եկած ֆինանսական խնդիրը: Նա պատմեց, որ 23-ի գիշերը ակումբի տղաներով միացել են պայքարին. «Ցուցարարներից ոմանք մեզ դիմավորեցին ծափահարություններով, բացականչություններով, մենք, իհարկե, դրանից ավելի ոգեւորվեցինք` գիտակցելով, որ կարողանում ենք ինչ-որ կերպ օգտակար լինել, այդ 4-5 ժամը նրանց կողքին լինել, ինչու ոչ` նաեւ ոգեւորել. կարծում եմ` ստացվեց: Թեեւ իրենք այսպես թե այնպես այնքան ոգեւորված են եւ շատ ուժեղ»,-ասաց Տիգրանը` հավելելով, որ պայքարող երիտասարդների մեջ տեսնելով ազատ խոսքով հանդես եկող, պահանջատեր տեսակներ` ինքը շատ է ուրախանում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: