Լուսաբացը` Բաղրամյան պողոտայում (լուսանկարներ)
LifestyleBlogNews
Այս առավոտ ևս Բաղրամյան պողոտայում խաղաղ էր։ Ոստիկանությունը չմիջամտեց նստացույցին, ավելին` ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հեռախոսազրույց էր ունեցել «Ոչ թալանին» նախաձեռնության ներկայացուցչի հետ և խոստացել, որ ոստիկանությունը չի միջամտի և ցույցը չի ցրի։
Լուսաբացը նստացույցի մասնակիցները սկսեցին առավոտյան վազքով և հոգևորականի հետ շարական երգելով։ Նախաձեռնության անդամները նաև տարածք առանձնացրեցին` սննդի և խմելու ջրի համար։
Ողջ գիշեր ցույցի մասնակիցները տարբեր ժանրերի երգեր երգեցին ու պարեցին։
Այժմ կատարվում է տարածքի մաքրման աշխատանքներ։












