Արամ Ա կաթողիկոսն ընդունել է Լիբանանում ՀՀ դեսպանին
ՀասարակությունՀունիսի 24-ի առավոտյան Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսն Անթիլիասի մայրավանքի վեհարանի գրասենյակում ընդունել է Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանին՝ Հայաստանում կայանալիք համահայկական խաղերի փոխնախագահ Ստեփան Տեր-Պետրոսյանի ընկերակցությամբ:
Այս մասին տեղեկացանք Կիլիկիո կաթողիկոսության պաշտոնական կայքից:
Հանդիպման ընթացքում հատկապես քննարկվել է Հայաստան-սփյուռք գործակցությանն առնչվող հարցեր: Հյուրերը Վեհափառ Հայրապետին փոխանցել են առաջիկա կիրակի օրն Անթիլիասի Նահատակների մատուռի առջև տեղի ունենալիք ջահավառության միջոցառման մանրամասնություններն ու նպատակը: