Հռոմում առաջին անգամ ցուցադրվել Է Լեոնարդո դա Վինչիի հռչակավոր ինքնանկարը
ՄշակույթԿապիտոլիումի բլրի թանգարններում առաջին անգամ ցուցադրվել Է Լեոնարդո դա Վինչիի ինքնանկարը, որով ամբողջ աշխարհը ճանաչում Է Վերածննդի հանճարին: Անգին գծանկարը մայրաքաղաք Է բերվել Թուրինի Թագավորական գրադարանից, որտեղ այն պահվում Է:
Լեոնարդոն ինքը Հռոմում ապրել Է երկու տարի: 1516 թվականին նա հարկադրված Է եղել փախչել պապական քաղաքից այն բանից հետո, երբ նրան մեղադրել են կախարդության մեջ: Նկարիչը, որն այն ժամանակ 60 տարեկան Էր, վերջին ապաստանը գտել Է Ֆրանսիայում՝ Ֆրանցիսկոս Ա թագավորի մոտ, որտեղ Էլ մահացել Է 67 տարեկան հասակում:
Համարվում Է, որ ինքնանկարը, որտեղ պատկերված Է մորուքով եւ երկար մազերով ծերունին, Լեոնարդոն ստեղծել Է 1515 – 1516 թվականներին՝ 63 – 64 տարեկանում:
Կապիտոլիումում «Ինքնանկարի» հետ մեկտեղ ցուցադրվել են Լեոնարդո դա Վինչիի եւս 12 գծանկարներ: Ցուցադրանքն ուղեկցվում Է բազմաթիվ դիդակտիկ նյութերով, որոնք դարձել են նկարչի, գիտնականի, գյուտարարի, գրողի եւ երաժշտի ստեղծագործության վերջին հետազոտությունների արդյունքը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: