Հայաստանը կմասնակցի ՀԱՊԿ-ի հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագծի համաձայնեցմանը
ՀասարակությունՀԱՊԿ-ի քարտուղարությունում հունիսի 25-ին կայանալիք «ՀԱՊԿ-ի ճգնաժամային արձագանքման կենտրոնի» մասին ՀԱՊԿ-ի հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագծի և վերջինիս առնչվող փաստաթղթերի փաթեթի համաձայնեցմանը նվիրված խորհրդատվություններին կմասնակցեն ՀՀ ՊՆ ներկայացուցիչները: Այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից: