«Говорите правду», «Российская лживая медиа». НТВ-ի լրագրողն ուղիղ եթեր մտավ ցուցարարների պաստառների ուղեկցությամբ
ՀասարակությունԵրբ Բաղրամյան պողոտայում ռուսական НТВ լրատվամիջոցի լրագրողը ուղիղ եթեր էր մտնում, էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարող ցուցարարները նրան անմիջապես շրջափակեցին ռուսերեն գրված պաստառներով, որ պետք չէ ստել:
«Говорите правду», «Российская лживая медиа» և այլ նմանաբովանդակ պաստառներ էին պարզել:
Նշենք, որ ռուսական լրատվամիջոցները շարժումը ներկայացնում են որպես Արևմուտքի կողմից հովանավորվող և համեմատականներ տանում Մայդանի հետ: