Թբիլիսի - Երեւան ավիաչվերթերը կվերսկսվեն հունիսի 29-ից
ՀասարակությունՎրաստանի Airzena — Georgian Airways ավիաընկերությունը հունիսի 29-ից կսկսի կատարել Թբիլիսի – Երեւան – Թբիլիսի կանոնավոր չվերթերը, համապատասխան թույլտվությունն ավիաընկերությանն արդեն տրված Է: Այդ մասին «Նովոստի Գրուզիա» գործակալությանը հայտնել են Վրաստանի Էկոնոմիկայի նախարարության քաղաքացիական ավիացիայի գործակալությունում:
Թռիչքները կիրականացվեն շաբաթական չորս անգամ, տոմսի արժեքը 55 եվրո Է: