Հայաստանի ոստիկանությունն այս գիշեր էլ գործողություն չի ձեռնարկի. Օսիպյան
ՀասարակությունՀայաստանի ոստիկանությունն այս գիշեր էլ գործողություն չի ձեռնարկի Բաղրամյան պողոտայում նստացույցի մասնակիցների դեմ։ Այդ մասին հայտարարել է Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը լրագրողների եւ նաաձեռնող խմբի անդամների հետ զրույցում։
Օսիպյանը «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանին ասաց, թե ակտիվիստները պետք է մնան օրինականության շրջանակներում, այլապես իրավապահները կարգի կհրավիրեն նրանց։ Երեւանի փոխոստիկանապետը նաեւ խոստացավ, որ գիշերը լույսերը չեն անջատվի։ Նա նշեց, թե ավտոմատացված համակարգը կարող էանջատել լուսավորությունը, բայց իրենք կմիջամտեն եւ հաշված րոպեներոի ընթացքում կվերականգնեն լուսավորությունը։