ՀԱՊԿ-ը պլանավորում Է Մոսկվայում ստեղծել Ճգնաժամերի հակազդման կենտրոն
ՀասարակությունՀավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մեջ մտնող պետությունների նախարարությունների ու գերատեսչությունների ներկայացուցիչները ՀԱՊԿ-ի քարտուղարությունում քննարկել են Ճգնաժամերի հակազդման կենտրոն (ՃՀԿ) ստեղծելու հարցը: Այդ մասին հունիսի 26-ին ՏԱՍՍ-ին հայտնել Է Կազմակերպության մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը:
«ՀԱՊԿ-ի պետությունների շահագրգիռ նախարարությունների ու գերատեսչությունների փորձագետները քննարկել են ՃՀԿ-ի ստեղծման մոտեցումները, ինչպես նաեւ համապատասխան կանունադրության եւ տեղեկատվական փոխգործակցության կանոնակարգի նախագծերը»,-ասել Է նա:
Ըստ Զայնետդինովի տվյալների՝ ենթադրվում Է, որ Ճգնաժամերի հակազդման կենտրոնը կստեղծվի ծրագրային-տեխնիկական միջոցների եւ տեղեկատվական տեխնոլոգիաների համալիրի բազայի վրա, որն այժմ սարքավորում են Մոսկվայում ՌԴ պաշտպանության նախարարության զինվորական ավաններից մեկում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: