Բանկերը մեկ շաբաթում տեղաբաշխել են 34.4 մլրդ դրամ և 31.4 մլն դոլար
ՏնտեսությունԱրտարժույթի ներբանկային շուկայում հունիսի 22-26-ը բանկերի կողմից գնվել է 67 մլն 961 հազար 420 դոլար՝ 472.06 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել՝ 93 մլն 661 հազար 868 ԱՄՆ դոլար 473.47 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«Նասդաք Արմենիա» ԲԲԸ-ում նշված ժամանակահատվածում գնվել եւ վաճառվել է 19 մլն 580 հազար ԱՄՆ դոլար՝ 472.94 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում իրականացվել է 700 հազար դոլարի առք եւ վաճառք՝ 472.96 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Ինչպես տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 9 մլն 255 հազար 674 եվրո՝ 532.56 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել՝ 15 մլն 523 հազար180 եվրո՝ 534.77 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1 մլրդ 30 մլն 411 հազար181 ռուբլի՝ 8,65 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել՝ 177 մլն 117 հազար 298 ՌԴ ռուբլի՝ 8.82 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում գործարք չի իրականացվել:
Հունիսի 15-21-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 34.4 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 31.4 մլն ԱՄՆ դոլար: