Բաղրամյան պողոտայում բողոքի ակցիայի մասնակցի մոտ զենք է հայտնաբերվել
ՀասարակությունԲաղրամյան պողոտայում ընթացող հավաքի տարածքում հունիսի 27-ին, ժամը 00.20-ին հասարակական կարգն ապահովող ոստիկանության ծառայողները հավաքի մասնակիցներից մեկի մոտ ատրճանակ են նկատել:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վերջինս բերման է ենթարկվել ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղ պարզվել է նրա ինքնությունը՝ Արգավանդ գյուղի բնակիչ, 1992 թ. ծնված Տիգրան Ռոստոմյան:
Ատրճանակն առգրավված է: Հանգամանքները պարզվում են: