Բիբինն ասավ – սդաչին պետք չի, մնաս բարո՛վ…
ԲլոգՏաղ Բիբինի
Թողած այստեղ՝ Սերժի խղճին, տունս` վարձած մեշոկ փողով,
ՀԷՑ-ը թողած, փողոտ պաշտոնն, Երևանի երկինքը մով.
Եվ մեր Ռոբերտ Նազարյանին անգամ չասած մնաս բարով –
Ա՛նց եմ կենում հիմա հայոց նախագահի ճանապարհով:
Անց եմ կենում. շուրջս – մարդիկ, շուրջս դեմքեր հազա՛ր-հազա՛ր.
Սերժենց փողոցն է աղմկում, մարդկային հոսք բազմահազար. –
Եվ ո՞վ կասի` ինչո՞ւ ես դու, և ո՞վ կասի, թե ո՞ւր հասար,
Հայր սուրբ Վովան խաչը թողած ջրցանն առավ անհավասար:
Բայց շուրջս թող որքան կուզե աշխարհը այս խնդա, ցնդի –
Ես – Վոլգայից խոպան եկած ու հավիտյա՛ն վտարանդի`
Դեպի Մոսկով պիտի գնամ, դեպի եզերքը Ամենտի –
Մայդանային վտանգներից ցնորվածի ոստյուններով…
Ու էլ ամե՜ն մեղքի համար սիրտս հիմա ունի ներում.
Ամեն ներում կոպեկ կոպեկ ներառված է սակագներում.
Թե գասպաձին Սարգսյանին տեսնեք փողոց Բաղրամյանում –
Ասե՜ք նրան՝ Բիբինն ասավ – սդաչին պետք չի, մնաս բարո՛վ…
Վարուժան Բաբաջանյանի ֆեյսբուքյան գրառումը