Գեղարքունիքի մարզում 5,3 տոկոսով նվազել են հանցագործությունները
ՀասարակությունԳեղարքունիքի մարզում նախորդ տարվա առաջին 5 ամիսների համեմատ նվազել են հանցագործությունները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետի տեղակալ, շտաբի պետ, ոստիկանության գնդապետ Արայիկ Քոչարյանը, 2015 թվականի առաջին 5 ամիսների ընթացքում Գեղարքունիքի մարզում գրանցվել է 286 հանցագործություն, որից 3-ը` սպանությանն, 58-ը` անձնական գույքի հափշտակության, 16-ը` թմրամիջոցների ապօրինի շրջանառության,66-ը զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության, 5-ը` պաշտոնական դիրքի չարաշահման եւ այլ բնույթի դեպքեր են: Գրանցված հանցագործությունները բացահայտվել են 89,2 տոկոսով, այն դեպքում, երբ 5 ամիսների կտրվածքով հանցագործությունների բացահատման միջին ցուցանիշը Հայաստանի Հանրապետությունում կազմել է 76,8 տոկոս:
Խոսրով Խլղաթյան