Բաղրամյան պողոտայի՝ ևս մեկ արտասովոր երևույթի մասին
ԲլոգՀարություն Մնացականյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Վերջին տարիներին շատ ենք ականատես եղել, երբ օրինակ մի կտոր անվճար տորթի համար, 1 վարդի, ձրի լավաշի, 1000 դրամանոց հեռախոսի, մատաղի սեղանին մոտենալու և այլնի համար ինչպիսի հոծ բազմություն է հավաքվում և ինչպիսի հրմշտոցով ու փոխադարձ վիրավորանքներով են հարձակվում միմյանց վրա՝ ինչ-որ բան թռցնելու ակնկալիքով:
Ժողովուրդ 4 օր է, ինչ Բաղրամյան պողոտայում ձրի և սնունդ են բաժանում և ըմպելիք և տարատեսակ այլ բաներ, բաժանում են մեծ սիրով ու անձամբ մոտենալով բայց չորրորդ օրն է արդեն չեմ տեսնում այդ «ձրի կպցնող» բազմությունից ոչ մեկին: Ինձ համար սա ուղղակի ապշեցուցիչ է,ինչպե՞ս է դա հնարավոր և ինչու՞ չի գալիս, չէ որ մնացած տեղերում իրենց շպրտում էին, կամ տալիս էին որպես, ներողություն արտահայտությանս համար, թուլափայ,իսկ էստեղ իրենց տալու էին մեծ սիրով, որպես հարազատի կամ ընկերոջ: Հետաքրքիր կլիներ լսել ձեր կարծիքը, ինչու՞ չկան ինչն է պատճառը: