Հարսն ու փեսան իրենց հարսանիքի մի քանի րոպեն անցկացրին նստացուցավորների հետ
ՀասարակությունԵրևանյան մի զույգ իր հարսանիքի օրը` եկեղեցու խորանի առաջ «Տեր եմ» և «Հնազանդ եմ» ասելուց հետո այցելեց Բաղրամյան պողոտա` մի քանի րոպե միանալով նստացույց անողներին: Նրանց ծափերով ընդունեցին, «շնոր-հա-վոր» վանկարկեցին: Նորահարսն իր ծաղկեփունջը նստացույց անող չամուսնացած աղջիկներին նետեց:
Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հունիսի 17-ին որոշում է կայացրելէլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնել 6,93 դրամով: Հունիսի 19-ին Երևանի կենտրոնում`Ազատությանհրապարակում, մեկնարկել է բողոքի ակցիա`հանրահավաք, այնուհետև` նստացույց: Ակցիայի մասնակիցներըհունիսի 22-ին շարժվել են դեպի Բաղրամյան պողոտա` չենթարկվելով` հասարակական կարգը չխախտելուոստիկանության հորդորներին: Ոստիկանությունը ջրցան մեքենաների կիրառմամբ հունիսի 23-ի առավոտյան ցրել էակցիան: Արդյունքում 237 մարդ բերման են ենթարկվել, 25-ը դիմել են բժիշկների օգնությանը: Հունիսի 23-իերեկոյան կրկին հավաք է անցկացվել Ազատության հրապարակում՝ վերածվելով երթի կրկին դեպի Բաղրամյանպողոտա, որտեղ էլ մինչև այժմ այն շարունակվում է: Ակցիայի մասնակիցները պահանջում են չեղյալ հայտարարելսակագնի բարձրացման որոշումը: