Բակո Սահակյանը ներկա է եղել Թթի փառատոնին
ՀասարակությունԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը Ամարասի վանքի շրջակայքում ներկա է գտնվել Թթի առաջին փառատոնին: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, փառատոնն անց է կացվել հունիսի 27-ին:
Երկրի ղեկավարը կարևոր է համարել նման միջոցառման անցկացումը` ընդգծելով, որ թթենին Արցախի խորհրդանիշներից մեկն է: Բակո Սահակյանը հույս է հայտնել, որ թթի փառատոնները կկրեն շարունակական բնույթ:
Միջոցառմանը մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր Հայաստանի Հանրապետությունից և արտերկրից: