Սերժ Սարգսյանի հայտարարությունը պրոբլեմի լուծում չէ. Նիկոլ Փաշինյան
ՀասարակությունՍերժ Սարգսյանի հայտարարությունը պրոբլեմի լուծում չէ, այլ գոյություն ունեցող խնդրի հետաձգում։ Այդ մասին լրագրողների հետ զրուցյում ասաց ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։
«Ինչ վերաբերում է բողոքի ակցիայի մասնակիցներին, շարժումը ինքը պետք է որոշի՝ մնալ, թե հեռանալ Բաղրամյան պողոտայից։ Փաշինյանը նշեց, որ կարդալով այդ հայտարարությունը, շատ նմանություններ տեսավ, Սերժ Սարգսյանը այն հայտարարության հետ, երբ հրավիրել էր իր մոտ իրավապահներին, եւ հորդորում էր նորից քննել մարտի 1-ի գործը։ «Մենք տեսնում ենք, որ դրա արդյունքում ոչինչ չփոխվեց։ Այսինքն, դա ինչ-որ փակուղային որոշում է։ Ըստ էության ինքն ասում է, որ կառավարությունը կփոխհատուցի պետբյուջեի հաշվին, իսկ բյուջեն ձեւավորում են ՀՀ քաղաքացիները։ Եթե ասում է վարկ վերցնի սպառազինության համար, ապա ժողովուրդը պետք է մարի այդ այդ վարկը։ Սերժ Սարգսյանը պրոբլեմի լուծում չի առաջարկում, այլ հետաձգում է խնդիրը»,- նշեց Փաշինյանը։
Նա ասաց, շարժման առաջին օրից գտնվում է շարժման մասնակիցների կողքին, միայն մեկ նպատակով, որ բռնություն չլինի։ Նա նաեւ նշեց, որ կլինի պայքարող երիտասարդների կողքին, քանի դեռ նրանք կլինեն Բաղրամյան պողոտայում։