Ողբերգական վթար Լերմոնտովո գյուղի մոտ
ՀասարակությունՀայաստանի ՏԿԱԻՆ-ում, հունիսի 27-ին, ժամը 20.05-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր - Դիլիջան ավտոճանապարհին` Լերմոնտովո գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-8 ավտոճանապաիհի Վանաձոր-Դիլիջան հատվածում (15-րդ կմ), «ՎԱԶ - 21011» մակնիշի 22 LO 781 պ/հ (վարորդ` Մ. Դ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ կողաշրջվել:
Մինչ հրշեջ - փրկարարների կանչի վայր հասնելը` ուղեւոր 42-ամյա Մ. Ս.-ն տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից եւ տեղափոխվել Վանաձոր քաղաքի ԲԿ. բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ նրա եղբայրը՝ ուղեւոր 50-ամյա Ա. Ս.-ն տեղում մահացել է:
Վարորդ 55-ամյա Մ. Դ.-ն եւ մահացողի որդին՝ ուղեւոր 17-ամյա Կ. Ս.-ն ստացել են թեթեւ մարմնական վնասվածքներ. հրաժարվել են տեղափոխվել հիվանդանոց:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը: