Սեյրան Օհանյանն այցել է վիրավոր զինվորին
ԲլոգՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հունիսի 27 ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը այցելել է Մուրացանի կենտրոնական հոսպիտալ: Նախարարը նախ և առաջ հանդիպել է հունիսի 26 ին վիրավորված պայմանագրային զինծառայող Արայիկ Սուրենի Ներսիսյանին:
Սեյրան Օհանյանը բժիշկների հետ քննարկել է նրա հետագա բուժման հարցերը: Ներսիսյանը վիրավորված է սրունքներից և առաջիկայում նրան սպասվում է վիրահատություն:
Նախարարը քննարկել է նաև այլ հիվանդների առողջական խնդիրները և բուժման հարցերը, տվել համապատասխան հանձնարարականներ»: