Խնածախի հանդամասում գայլը ոչխարներ է հոշոտել
Հասարակությունnews.am-ը գրում է.
Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 28-ին, ժամը 12.35-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 03.30-ի սահմաններում Սյունիքի մարզի Խնածախ գյուղի հանդամասում գայլը հոշոտել է նույն գյուղի 8-րդ փողոցի բնակիչներից մեկին պատկանող 25 գլուխ ոչխար եւ վիրավորել՝ 15-ը:
Դեպքի վայր է մեկնել Գորիս քաղաքի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:
Դեպքի մասին տեղեկացվել է մարզպետարանի գյուղվարչության եւ բնապահպանության պետերը, գյուղատնտեսության եւ բնապահպանության նախարարությունների պատասխանատուները: