Ոստիկանները 26-ամա Առնոյի տանը խուզարկությամբ փամփուշտներ եւ թմրամիջոց են գտել
Հասարակությունnews.am-ը գրում է.
Հունիսի 27-ին ոստիկանության Նաիրիի եւ Ապարանի բաժինների ծառայողները մի քրեական գործի շրջանականերում խուզարկություն են կատարել 1989 թ. ծնված Առնո Մ-ի տանը:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հյուրասենյակի պահարանից հայտնաբերվել է 9 մմ տ/չ 1 փամփուշտ, ննջասենյակի պահարանից՝ «ՏՕԶ» հրացանի 1 փամփուշտ, իսկ պահարանում տեղադրված սպասքի միջից՝ «Տրամադոլ» տեսակի դեղ` 2 մլ տարողությամբ սրվակով:
Հայտնաբերվածը ներկայացվել է Նաիրիի քննչական բաժին:
Նախաքննությունը շարունակվում է: