Անջելինա Ջոլին ու Բրեդ Փիթը թեյել են Բրիտանիայի թագավորական զույգի հետ
Lifestyletert.am-ը գրում է.
Հոլիվուդյան աստղային զույգը` Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը, թեյ են խմել Բրիտանիայի թագավորական զույգի` Քեմբրիջի դուքս Ուիլիամի և դքսուհի Քեթրինի հետ:
The Independent-ի փոխանցմամբ` ընդունելություն է տեղի ունեցել Քենսինգթոնի պալատում` դեռ ուրբաթ օրը: Հանդիպումը կրել է մասնավոր բնույթ:
ԶԼՄ-ների փոխանցմամբ` հայտնի զույգերը քննարկել են իրենց հետաքրքրող այնպիսի ընդհանուր խնդիր, ինչպիսին է «վայրի կենդանիների ապօրինի առուվաճառքը»:
Նաև ՄԱԿ-ի բարի կամքի դեսպանի պաշտոնով հանդես եկող Ջոլին մի շարք գործողություններ է իրականացրել Բրիտանիայի արտգործնախարար Ուիլիամ Հեյգի հետ, իսկ Թագուհին Ջոլիին Դամայի տիտղոս է շնորհել` սեռական բռնությունների դեմ իր գործունեության համար: