Ոստիկանները բերման են ենթարկել Ազատության հրապարակում զինված հարձակման կոչեր հնչեցնող երիտասարդին
ՀասարակությունԱզատության հրապարակում հունիսի 28-ին` ժամը 23.50-ի սահմաններում, հավաքի մասնակիցները և ոստիկանները բռնել են մի երիտասարդի, որը զինված հարձակման կոչեր էր անում և դիմադրություն է ցույց տվել ոստիկանության ծառայողներին:
Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Կոչեր անողը բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնականի բաժին, որտեղ ճշտվել է նրա ինքնությունը. 1993 թ ծնված Արամ Հակոբյան: Դեպքի հանգամանքները պարզվում են: Կատարվում է քննություն: