Արսեն Ջուլֆալակյանը պարզաբանել է ցույցերին չմասնակցելու պատճառը
ՀասարակությունՀունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ, աշխարհի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանն իր աջակցությունն է հայտնել էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող ցուցարարներին:
«Քանի որ այս օրերի ընթացքում բազմիցս ինձ հարցրել են, երբեմն նույնիսկ առանց իմանալու մանրամասներն՝ անհիմն քննադատել,թե ինչու մարզիկները (մասնավորապես ես) ակտիվ ներգր ավված չեն քաղաքացիական շարժմանը և էլեկտրաէներգիայի թանկացման դեմ արդար պահանջին,պարտավոր եմ անպայման պարզաբանում մտցնել... Խնդիրն այն է, որ կոնկրետ մեր ազգային հավաքականը հունիսի 24-ից (իսկ ես՝ դեռևս 22-ից) բացակայում է ՀՀ-ից և գտնվում է ուսումնամարզական հավաքների Ղրիմում: Հակառակ դեպքում վստահ եմ՝ շատերը կլինեին Բաղրամյանում։ Կոնկրետ ես ինքս պարտադիր ներկա էի լինելու իմ հայրենակիցների կողքին։ Ցավոք, ֆիզիկապես այդտեղ չեմ, բայց ամենայն մանրամասնությամբ հետևում եմ բոլոր զարգացումներին և լիարժեք կիսում այդ արդար պահանջը։ Համարեք, որ ես ձեր մի փոքրիկ մասնիկն եմ: Տա Աստված,որ ամեն բան խաղաղ ավարտվի, և ոչ մի դեպքում ցույցը չփոխի իր սկզբնանպատակը՝ ենթարկվելով տարբեր մարդկանց և խմբերի պրովոկացիաներին։ Ամեն գնով անհրաժեշտ է բացառել բախումը։ Դա ոչ մի դրական արդյունքի չի հանգեցնի կողմերից և ոչ մեկին»,-այս մասին ֆեյսբուքում գրել է Ջուլֆալակյանը: