Իմ կոչումը երգելն է, ուստի շատերի նման երգում եմ ակումբներում և ռեստորաններում. Նարինե Մկրտումյան
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցն է նախկին «Չորս տարբերակ» խմբի մեներգչուհիներից Նարինե Մկրտումյանը:
-«Չորս տարբերակ» խումբը վաղուց այլեւս չի գործում, հետաքրքիր է՝ ինչով եք այժմզբաղված:
- Իմ կոչումը երգելն է, ուստի շատերի նման երգում եմ ակումբներում եւ ռեստորաններում, բայց պետք է նկատեմ, որ չեմ երգում իմ երգերը, այլ հնչեցնում եմ արտասահմանյան հիթեր: Երբ մարդիկ կորպորատիվ միջոցառումների ժամանակ հոգնում են հայակական երգերից, այդ ժամանակ ես եմ գալիս եւ հնչեցնում եմ համաշխարհային կատարումներ:
-Իսկ ի՞նչն է պատճառը, որ հրաժարվում եք երգել Ձեր երգացանկից կատարումներ:
- Որովհետեւ մարդիկ ուրախանում են արտասահմանյան հիթերի ներքո, դա է պահանջարկը: Բացի այդ անհատական երգերս քիչ են:
-Նարինե «Չորս տարբերակ» խմբի չգործելուց հետո բացի Գոհար Հովհաննիսյանից, կարծես թե միայն դուք փորձեցիք անհատական գործունեություն ծավալել, հետաքրքիր է՝ ինչու այդ միտումը ընթացք չունեցավ:
- Նախ պետք է ասեմ, որ իմ եւ Վարդան Բադալյանի դուետը ի սկզբանե ծնվեց Արցախում կայացած «Ընծա» մրցույթի ժամանակ, որտեղ ճիշտ է երգացանկային որոշ փոփոխություններ կատարվեցին, բայց երգը մնաց մեզ, մենք էլ որոշեցինք երգին կյանք տալ եւ նկարահանել տեսահոլովակ: Սարգիս Առաքելյանի հետ դուետի նախաձեռնությունը եւս իմ չէր: Այսինքն՝ այնպես չէր, որ ես իմ կարիերան զարգացնելու համար արագ-արագ երկու զուգերգ արեցի, դրանք շատ պատահական են ստացվել, դրանք ինձ համար իմ անհատական կարիերայի հետ այնքան էլ կապ չունեն. ես կարեղ եմ ասել, որ էկրանների համար որպես այդպիսին անհատական գործունեություն ես չեմ ծավալել, եւ այս պահին էլ դեռեւս ոչինչ այդ ուղղությամբ չեմ անում, ապագայի համար էլ հստակ ոչինչ ասել չեմ կարող, շուտով պետք է մենահամերգ - քննություն տամ իմ բենդի հետ, քանի որ ավարտում եմ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ասպիրանտուրան, միգուցե դրանից հետո մտածեմ անհատական գործունեություն ծավալելու մասին:
Շարունակությունը՝ այստեղ: