Ստեփանծմինդա-Լարս անցակետի աշխատանքային ռեժիմը երկարաձգվել է
ՀասարակությունԱմռան և աշնան ընթացքում ՀՀ գյուղատնտեսական մթերքների արտահանման գործընթացի սահուն անցումն ապահովելու համար՝ Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը վրաց գործընկերների հետ քննարկել է Ստեփանծմինդա-Լարս անցակետի աշխատանքային ժամերը երկարաձգելու հարցը: Ինչպեստեղեկացրին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից , ձեռք բերվծ ապայմանավորվածության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս անցակետի աշխատանքային ռեժիմը 2015 թվականի հունիսի 29-ից սահմանվել է առավոտյան 6:00-ից մինչև երեկոյան 21:00-ը՝ նախկինում գործող 6:00-ից մինչև 18:00-ի փոխարեն:
Հայ-վրացական անցակետի աշխատանքային ժամերը երկարաձգելու աշխատանքը կատարվել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանձնարարությամբ: