Ինչպես է անցել «Ֆրեսկո»-ի բացումը Կարապի լճում
LifestyleBravo.am-ը գրում է.
“Ֆրեսկո”-ի մեկնարկն այս տարի տրվել է ավազե անիմացիայով եւ “Որդան կարմիր” ռոք-խմբի համերգով: Երկրորդ անգամ անցկացվող արվեստի եւ հոգեւոր ֆիլմերի միջազգային փառատոնի շնորհիվ մարդիկ մի քանի օր շարունակ կարող են անվճար դիտել խաղարկային, վավերագրական եւ այլ ժանրերի ֆիլմեր, որոնցում քննադատվում են պատերազմը, բռնությունը եւ ցանկացած խտրականություն, իսկ նպատակը մարդասիրություն եւ խաղաղություն քարոզելն է:
Պաշտոնական բացմանը ելույթ են ունեցել “Ունիսոն” ՀԿ-ի “Փարոս” կամերային երգչախումբը: Հանդիսատեսն ականատես է եղել գեղեցիկ ավազանկարչության. Դարյա Կոտյուխը պատկերել է հայկական խորհրդանիշները: Սանկտ-Պետերբուրգի “Ветер” ավազե անիմացիայի ստուդիայի հիմնադիրը մեզ հետ զրույցում հայտնել է, որ հաճույքով է մասնակցում փառատոնին.“Շատ եմ հավանել գաղափարը: Ծավալուն ծրագիր էի պատրաստել. ցույց տվեցի հայկական եկեղեցի, Արարատը…”:
“Ֆրեսկո”-ի այս տարվա նորություններից մեկը “Հավատ առանց սահմանների” ֆոտոցուցահանդեսն է. իսրայելցի լուսանկարիչ Դմիտրի Բրիկմանը ներկայացրել է իր կադրերը, այդ թվում` Հայ առաքելական եկեղեցին ներկայացնող լուսանկարներ:
Շարունակությունը՝ այստեղ:
