Ամո Շարոյանը կոչ է անում աչք չփակել ԻՊ-ի ոճրագործությունների վրա
Հասարակություն«Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպության խորհրդի նախագահ Ամո Շարոյանը կոչ է անում աչք չփակել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ոճրագործությունների վրա, որը բոլորին է սպառնում: «Այսօր աշխարհում անարդարությունն ու անպատժելիությունն իշխող են դարձել: Մեր՝ եզդիներիս, ցավը այնքան խորն է, որ այդ մասին խոսելÕ ¶ անգամ ցավ է պատճառում: Աշխարհը չպետք է աչք փակի ԻՊ-ի հրեշների ոճրագործության առջև, որ բոլորիս է սպառնում»,- նշում է Ամո Շարոյանը:
Նա հորդորում է գերտերություններին չընկնել շահի և նյութական շահագրգռվածության հետևից և ընտրել հստակ դիքորոշում, որով կարճ ժամանակում հնարավոր կլինի աշխարհն ազատել «Իսլամական պետությունից»: «Անտարբեր մի′ եղեք մարդու իրավունքների, ժողովրդավարության և մարդկային լավագույն արժեքների խախտման նկատմամբ: Հարկավոր է լրջորեն պայքարել ԻՊ-ի հրեշների դեմ, որոնք վտանգ են ներկայացնում ամբողջ աշխարհին: Իրաքի Հանրապետության խորհրդարանի անդամ, եզդուհի Վիան Դախիլը հայտնում է, որ ԻՊ-ի հրեշների ոճրագործությունները և եզդիական տարածքի վերջնական ազատագրման ձգձգումն այսօր ստիպում է եզդիներին արտագաղթել: Օրական շուրջ 3000 եզդի է արտագաղթում: Երբ ինքնաթիռը օդ է բարձրանում, մենք անմիջապես կապում ենք ամրագոտիները և պատրաստվում. իրատեսորեն գործելու համար դեռ ժամանակ կա»,- ընդգծում է Եզդիների ազգային միավորում ՀԿ խորհրդի նախագահը: