Բաղրամյանում պահանջներն ու խաղաղ մարտավարությունը չեն փոխվել
ՀասարակությունԲաղրամյան պողոտայում ակցիայի մասնակիցները հայտարարել են, որ իրենց պահանջներն ու խաղաղ մարտավարությունը չեն փոխվել։ Հայտարարությունը ամբիոնից հնչեցրեց «Ոչ թալանին» նաախձեռնության անդամ Նարեկ Այվազյանը։
«Մենք՝ շուրջ մեկ շաբաթ Բաղրամյան պողոտայում ակցիայի մասնակիցներս հայտնում ենք, որ մեր պահանջներն ու խաղաղ մարտավարությունը չեն փոխվել»,- նշեց նա՝ ներկայացնելով երեք պահանջները՝ չեղարկել ՀԾԿՀ որոշումները, պատժել հունիսի 23-ին քաղաքացիների դեմ բռնություններ գործած անձանց, վերանայել սակագինը նվազման ուղղությամբ։
Դիմելով ցուցարարներին՝ Նարեկ Այվազյանը խնդրեց ավելի համախմբված լինել, կիրառել ուղիղ ժողովրդավարության որոշումները, խմբեր ստեղծել եւ խորհուրդներ ներկայացնել։ «Հայաստան, արի Բաղրամյան»,- ասաց նա։