Գյումրու թատերական հրապարակում դադարեցվել է նստացույցը (լուսանկարներ)
ՀասարակությունNews.am-ը գրում է.
Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքող գյումրեցի ակտիվիստներն այսօր՝ հունիսի 29-ին, դադարեցրել են 9 օր առաջ Գյումրու թատերական հրապարակում սկսած նստացույցը:
Գյումրիում NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ցուցարարները որոշել են փոխել պայքարի ձեւը. նրանք ամեն օր իրազեկման երթեր եւ հանրային քննարկումներ կանցկացնեն:
«Մենք չենք դադարեցրել պայքարը, մեր որոշ մասը գնացել է Երեւան՝ իրավիճակը այնտեղի ցուցարարների հետ քննարկելու համար: Թե ինչ կլինի այսուհետեւ, պարզ կլինի երեւանյան քննարկումներից հետո»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց ցուցարարներից Արմեն Ներսիսյանը:
Նշենք, որ այս պահին Գյումրու թատերական հրապարակում ցուցարարների թիվը մի քանի տասնյակ է, հրապարակում են նաեւ մեծ թվով ոստիկաններ:
Հիշեցնենք, որ հունիսի 23-ի երեկոյան ժամը 19:00-ից քաղաքացիները հավաքվել են Բաղրամյան պողոտայում, փակել այն եւ պահանջում են կասեցնել հունիսի 17-ին կայացրած որոշումը: Երեւանում ընթացող բողոքի ակցիաներին եւ նստացույցին զուգահեռ Հայաստանի տարբեր մարզերում նույնպես ակցիաներ են կազմակերպվել: