69-ամյա Շերը՝ Սան Տրոպեի լողափին
LifestyleStyle.news.am-ը գրում է.

Անցյալ շաբաթ պապարացիները 69-ամյա երգչուհի Շերին «բռնացրել էին» Լոս Անջելեսի օդանավակայանում։ Այդ ժամանակ հայտնի չէր, թե ու՞ր էր պատրաստվում մեկնել հայտնի աստղը։

Պարզվեց, Շերը մեկնել է ֆրանսիական Սան Տրոպե առողջարանային քաղաք։ 69-ամյա երգչուհուն լուսանկարել են Club 55 ակումբում։ Երգչուհին հագել է ջինսե տաբատ եւ թեթեւ բլուզ։

Հիշեցնենք, որ Շերը ԱՄՆ-ի նախագահի թեկնածու, միլիարդատեր Դոնալդ Թրամփին «տականք» էր անվանել։ Երգչուհուն բարկացրել են թեկնածուի անհեթեթ խոստումները։